Անկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան»։ Ցուցարարները կառավարությանը հրաժարականի կոչ են արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ անցկացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ:








































