ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Ումար աշ-Շիշանին՝ հայտնի որպես Թարխան Բատիրաշվիլի, մահացել է: Այս տեղեկությունը CNN-ին հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի 2 աշխատակիցներ:
Պաշտոնյաների խոսքերով՝ նա վիրավորվել է անցյալ շաբաթ ԱՄՆ ավիահարվածի արդյունքում և հետո վախճանվել: Նրանք չեն հստակեցրել, թե որտեղից է իրենց այդ տեղեկությունը:
ԱՄՆ իշխանությունների նախնական գնահատականներով՝ աշ-Շիշանին «հավանաբար սպանվել է» ավիահարվածի արդյունքում: Հետագայում տեղեկությունը հստակեցվել է: Հաղորդվում է նաև, որ ռազմական անօդաչուների հարձակման հետևանքով նրա հետ միասին սպանվել են ԴԱԻՇ-ի ևս 12 գրոհայիններ:









































