Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը և ահաբեկիչ ճանաչել ոչ միայն իրագործողներին ու ահաբեկչական գործողությունները ոգեշնչողներին, այլև բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման գործողություններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Էրդողանի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա զենքով կամ նռնակով ահաբեկիչների ու նրանց միջև, ովքեր իրենց հասարակական դիրքի օգնությամբ աջակցում են ահաբեկիչների նպատակներին։ Դա կարող են լինել լրագրողները, օրենսդիրները և տարբեր ակտիվիստներ՝ հավելել է Թուրքիայի նախագահը։
Կիրակի երեկոյան Անկարայում ավտոբուսի կանգառի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 37 մարդ, առնվազն 125 մարդ վիրավորվել է։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։











































