Thursday, 02 07 2026
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

Օսկանյանն ուզում է լղոզել հանրային գիտակցության մեջ Մարտի 1-ի պատասխանատվությունը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաստատել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ նա և ԲՀԿ մի քանի այլ պատգամավորներ կստեղծեն նոր կուսակցություն: Մասնավորապես, շրջանառվել են այն պատգամավորների անունները, ովքեր դեմ էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին: Օսկանյանը, իհարկե, կուսակցության ստեղծման մեջ բացառել է ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը և անդրադարձել է Մարտի 1-ի իր հայտնի մամուլի ասուլիսին:

«Առաջին լրատվական»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը այս առնչությամբ ամենից ուշագրավ է համարում Մարտի 1-ի հանգամանքը. «Այնուամենայնիվ, Օսկանյանի հայտարարությունը՝ մարտի 1-ի պատասխանատուն այդ օրվա իշխանությունն է, որը չպետք է թույլ տար, որ նման բան լիներ, իսկապես անկեղծ ու համարձակ թվացող հայտարարություն է»:

Արման Բաբաջանյանի խոսքով, սակայն, նմանօրինակ հայտարարությունները նպաստում են այն ընդհանրական գործընթացին, որի ամբողջ նպատակը հանրային գիտակցության մեջ Մարտի 1-ի պատասխանատվության լղոզումն է. «Սա դառնում է ներքաղաքական յուրօրինակ կոնսենսուս, որի նպատակն է այն լղոզել, քանի որ ջնջելն, իհարկե, անհնար է»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ այս կուսակցության ստեղծումը միանշանակ Քոչարյանի համար է, «որովհետև ո՛չ Օսկանյանը, ո՛չ նրա թիմակիցները չունեն որևէ քաղաքական օրակարգ, առանձին խնդիր և ամբիցիաներ, հանուն որոնց նրանք կուսակցություն կստեղծեին»:

Քաղաքագետի խոսքով՝ Քոչարյանը, սակայն, գնալով բաց է թողնում քաղաքականություն մտնելու հնարավորությունները. «Այժմ բոլոր քաղաքական ուժերը նրա վերահսկողությունից դուրս են, և Քոչարյանը ստիպված ստեղծում է այս կուսակցությունը: Սա կլինի մի ուղենիշ, որը կհավաքի Քոչարյանի բոլոր գաղտնի, այսպես ասած, բարեկամներին՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության մեջ, և՛ Հայաստանից դուրս»»:

Ինչպես նկատեց պարոն Ենոքյանը՝ այս ամենի հետևից երևում են Քոչարյանի ականջները, սակայն նա չի հայտնվում, քանի որ ընկալում է, թե ինքն ինչպիսի հանրային վարկանիշ ունի:

Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները ձախողելուց 3 տարի անց Օսկանյանը չի կարող հաջողել այս քաղաքական պրոյեկտը. «Չի բացառվում, որ սա ոչ այլ ինչ է, քան արտաքին կենտրոններում, նաև Սերժ Սարգսյանի հետ բանակցելու խողովակ՝ լուծելու համար սեփական անվտանգության և ունեցվածքի հարցերը:

Սակայն Սերժ Սարգսյանը պատրաստ է լուրջ դիմակայության: Նա չի հանդուրժելու կիսել Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ իշխանություն»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, Արման Բաբաջանյանը կարծում է, որ Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունն ու ՀԱԿ-ը չպիտի դժվարություն ունենան համագործակցելու, որովհետև «նրանք հաղթահարել են Մարտի 1-ի արյունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում