Օրերս ամերիկացի հանրահայտ երգչուհի Մըրայա Քերիի եղբայրը հայտարարել է, որ Մըրայան հրաժարվում է օգնել իրենց քրոջը՝ Էլիսոնին, որը ՄԻԱՎ վարակակիր է, գրում է glavred.info-ն:
Երգչուհու եղբայրը պատմել է, որ 54-ամյա Էլիսոնին շտապ վիրահատություն է անհրաժեշտ, իսկ իրենց աստղային քույրը հրաժարվում է օգնել: Հայտնի է, որ Էլիսոնը վաղ տարիքից անկանոն կենսակերպ է վարել. 15 տարեկանում նա ծննդաբերել է իր առաջնեկին, ինչից հետո «նստել է» թմրադեղերի վրա և վարակվել ՄԻԱՎ-ով:
Մըրայայի եղբայրը՝ Մորգանը քրոջը համարել է «չար կախարդ և անհոգի»: «Նա ավելի հաճույքով իր փողերը կծախսի իր շնիկների վրա, քան թե կօգնի քրոջը»,- ասել է 51-ամյա Մորգանը:








































