Այսօր երեկոյան «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության տասը անդամներին բերման են ենթարկել Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնելուց հետո:
Բերման ենթարկվածներից երկուսն առողջական խնդիրների պատճառով ազատ են արձակվել։
«Հայ կանանց ճակատ»-ի անդամ Անահիտ Խաչատրյանի հավաստմամբ՝ ակցիան կազմակերխվել էր ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի և այլ քաղբանտարկյալների:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանը մանրամասներ է պատմում, թե ինչպես և ինչու բերման ենթարկվեցին ակցիայի մասնակիցները:










































