Daily Star-ի տեղեկությունների համաձայն՝ որպես Լուի Վան Գալին փոխարինող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի թեկնածությունը:
Հարկ է նշել, որ բացի Բլանից, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել փարիզյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա Բլանի տեղափոխության համար:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է զբաղեցնել նաև Ժոզե Մոուրինյոն: Բլանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես է եկել 2000-2003 թվականներին:








































