Հանրապետական Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում արգելել J-1 վիզան, որով երկիր են ժամանում մշակութային փոխանակության ծրագրերի մասնակիցները, այդ թվում Work and Travel ծրագրով։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Նշվում է, որ այդ տեսակի վիզայով տարեկան ԱՄՆ է ժամանում մոտ 300 հազար օտարերկրացի ուսանող։
Թրամփը հայտարարել է, որ J-1 տեսակի վիզաները հետապնդում են կորպորատիվ շահեր էժան աշխատուժի որոնման համար։ Նա կարծում է, որ փոխանակման ծրագրով եկող ուսանողներին կարելի է փոխարինել ամերիկացի երիտասարդ մասնագետներով։









































