Bild-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլ»-ը դիտարկում է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին, ում հետ միասին աշխատել է Դորտմունդի «Բորուսիա»-ում: Կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կարող է 40 մլն եվրո կազմել:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 8 հանդիպումների, մեկ գոլ է խփել և գոլային երեք փոխանցում կատարել:








































