ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ քննարկում կկազմակերպվի մարտի 18-ին ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ: Այնուհետև մարտի 22-ին կկազմակերպվեն հանրային լսումներ լիագումար նիստերի դահլիճում: Հարցի կարևորությունը հաշվի առնելով՝ նախատեսվում է քննարկում կազմակերպել նաև արտախորհրդարանական ուժերի հետ, այն կազմակերպությունների հետ, որոնք գրավոր առաջարկություններ են ներկայացրելԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































