Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում պայթած ավտոմեքենայում հայտնաբերված կնոջ մարմինը պատկանում է Բալիքեսիրի համալսարանի ուսանող Սեհեր Չաղլա Դեմիրին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին և Առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ կնոջ ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով:
Նախնական տվյլաներով` Սեհեր Չաղլա Դեմիրը մի տղամարդու հետ Անկարա է ժամանել 5 օր առաջ:
Նշվում է, որ ներկայում դատական գործ է ընթանում Սեհեր Չաղլա Դեմիրի և նրա 4 ընկերուհիների` Համիդայի, Քադերի, Սուեյա Սաքլըի և Եշիմ Աքյուրեքի նկատմամբ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում արգելված PKK-ի հետ կապեր ունենալու համար:







































