Շիայական «Հըզբոլլահ» կուսակցության մարտիկները մարտի 13-ին լիբանանա-սիրիական սահմանին հրթիռային հարված են հասցրել ահաբեկիչների ռազմակայանին: «Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Էլ Քաֆի լեռնային շրջանի ուղղությամբ։
ԴԱԻՇ-ը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրել: Շիա աշխարհազորը, որի մարտիկները Սիրիայում մարտնչում են կառավարական բանակի կողմից, առաջին անգամ են իրենց ունեցած հրթիռները կիրառել ԴԱԻՇ-ի դեմ, նշել է հեռուստաալիքը:
Լիբանանյան բանակը երրորդ օրն անընդմեջ զինյալների դեմ գործողություններ է իրականացնում Ռաս Բաալբեկի և Էրսալի միջեւ ընկած լեռնային տեղանքում՝ կասեցնելով երկրի խորքը ներթափանցելու նրանց փորձերը: Ուղղաթիռների օժանդակությամբ ահաբեկիչները դուրս են շպրտվել Ջուրուդ Էլ Քաա կիրճից։










































