Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 34-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը։
Նախարարությունը հայտնում է նաև 125 վիրավորի մասին, որոնցից 19-ի վիճակը ծանր է։
Պայթյունն Անկարայում տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ ավտոբուսային կանգառում, որը մոտ է եղել վարչապետի գրասենյակներից մեկին։ Պայթյունը որոտացել է հասարակական տրանսպորտի կանգառում մարդկանց մեծ կուտակման պահին։ Ականապատված մեքենան պայթել է երկու ավտոբուսների արանքում։








































