Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Իրանում «Ան-140» ինքնաթիռի կործանման վերջնական պատճառը եղել է էլեկտրոնային համակարգի աշխատանքի խափանումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն։
Նրա խոսքով՝ այդ համակարգի թերություններն օդաչուներին ոչ միայն խանգարել են վտանգի մասին իմանալ ժամանակին, այլև հանգեցրել է շարժիչի աշխատանքի խափանմանը։ Որպես նախնական պատճառ էր անվանվել շարժիչի աշխատանքի խափանումը։
«Ան-140» ինքնաթիռը, որը պատկանել է իրանական ավիաընկերություններից մեկին, կործանվել է օգոստոսի 10-ին՝ «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանից թռիչքից անմիջապես հետ։ Նրանում եղել է 40 ուղևոր և 8-հոգանոց անձնակազմ։ Զոհվել է 39 մարդ, 9 մարդու հաջողվել է փրկվել։







































