Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները:
71 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը:
Բորանյանն իր առաջին և երկրորդ գոտեմարտերում շանս չի տվել մրցակիցներին՝ երկու մենամարտում էլ հաղթելով 8:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Բորանյանն 8:2 հաշվով հաղթել է բուլղարացի, իսկ կիսաեզրափակիչում՝ հունգարացի ըմբշամարտիկին՝ դուրս գալով եզրափակիչ:








































