Պրոֆեսոր Ադամ Գրանտը գործերը հետաձգելու սովորույթը բնորոշ է համարում ստեղծագործ անհատների համար: Այդ մասին գրում է The Telegraph-ը:
Հոգեբանի կարծիքով՝ հաճախ հետաձգելու այդ սովորույթը թույլ է տալիս խնդրի ավելի արդյունավետ լուծում գտնել:
Հետազոտություններում Գրանտը խոսում է մարդու համար կարևոր հիմնախնդիրներ լուծելիս այդ սովորույթի օգտակարության մասին: Իր փաստարկները հոգեբանը հիմնավորում է մասնավոր ինքնակենսագրական փաստերով:
Նա գործերը վաղվան թողնել սիրող մարդկանց խորհուրդ է տալիս իրենց ծույլ չհամարել, այլ համարել ստեղծագործ անհատներ:










































