Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունը փորձում է քրդերին բանակցությունների գործընթացին ներգրավելու միջոց գտնել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Սիրիայի քրդերը սիրիացիներ են: Հենց դրա համար էլ նրանք պետք է Սիրիայի ապագայի շուրջ երկխոսությունների մաս կազմեն, այնպես, ինչպես քրիստոնյաները, ինչպես սունիները, ալավիները, շիաները. նրանք բոլորը պետք է այնտեղ լինեն»,- նշել է բանագնացը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ դա պետք է տեղի ունենա ճիշտ պահին ճիշտ մոտեցմամբ՝ դիվանագիտական օրենքների համաձայն:







































