Դոնալդ Թրամփը կարծում է, որ Օհայոյում աջակիցների հետ հանդիպման ժամանակ իր վրա հարձակվել փարձող սևամորթը ԴԱԻՇ-ի անդամ է: Այդ մասին նա գրել է իր Twitter-ում, տեղեկացնում է lenta.ru-ն:
«Հատուկ ծառայությունները փայլուն իրականացրեցին իրենց աշխատանքը՝ կանգնեցնելով բեմ ներխուժած մոլագարին: Նա կապված է ԴԱԻՇ-ի հետ և պետք է բանտ նստի»,- գրել է Թրամփը:
Անվտանգության աշխատակիցներն «օղակի մեջ են առել» նախագահի թեկնածուին, որի վրա հարձակման փորձ է կատարել անծանոթ տղամարդը:
Թրամփը ստիպված է եղել մարտի 12-ին «անվտանգության նկատառումներով» չեղարկել Չիկագոյի Իլինոյսի համալսարանում տեղի ունենալիք ելույթը: Նրա հազարավոր հակառակորդները հավաքվել են ներսում՝ բեմի շուրջը, ինչի արդյունքում միջոցառումը չեղարկվել է մինչև խոսնակի ժամանումը:












































