Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Մուհամեդ Ալուշը հայտարարել է, որ երկրում անցումային գործընթացը կարող է սկսվել միայն Բաշար Ասադի հեռանալուց հետո, տեղեկացնում է Reuters-ը:
«Քաղաքական կարգավորման գործընթացը կսկսվի միայն Ասադի հեռանալուց կամ սպանվելուց հետո. խաղաղություն հաստատելն անհնար է ներկա ռեժիմի կառավարման դեպքում»,- հայտարարել է նա:










































