Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 20-րդ տուրում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մախաչկալայի «Անժի»-ին:
Տանտերերը 4 գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը՝ սեփականն ընդունելով երկուսը:
Հանդիպմանը մեկնարկից մասնակցել է Էդգար Մանուչարյանը, ով դարձել է իր թիմի երկրորդ գոլի փոխանցման հեղինակը: Մանուչարյանը փոխարինվել է 65-րդ րոպեին:
Ռուսաստանի Պրեմյեր լիգա. 20-րդ տուր. «Ուրալ» – «Անժի»՝ 4:2
Գոլերը՝ «Ուրալ»՝ 10´, 84´, 90+2´ Գոգնիև, 19´ Սապետա, «Անժի»՝ 29´ Բերիշա, 70´ Մաքսիմով:
Այս պահին Մանուչարյանի թիմն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:








































