Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Գլխավոր շտաբը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ավիահարվածներ են հասցվել Ղանդիլում, Մեթինեում, Ավաշինում, Հաֆթանինում ու Բասյանում գտնվող PKK-ի ճամբարներին։ Թուրքական կողմի պնդմամբ՝ զոհվել է 67 քուրդ զինյալ։
Ընդգծվում է, որ հարվածները հասցվել են մարտի 9-ին՝ ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ Տվյալ գործողությանը մասնակցել է F-16 և F-4 2020 տիպի 14 մարտական ինքնաթիռ։












































