Շաբաթ լույս գիշերը իտալացի կարաբիներները Հռոմում անց են կացրել հատուկ գործողություններ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող ջիհադականների դեմ՝ հայտնում է Ansa գործակալությունը:
Միջոցառումն իրականացվել է Հռոմի դատախազության կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում: Ահաբեկչական գործունեությանը համագործակցելու կասկածանքի տակ են 41-ամյա մակեդոնացի, անցած տարվա նոյեմբեր ամսին կողոպուտի համար ձերբակալված Կարլիտո Բրիգանդեն և Թունիսի 29-ամյա մի քաղաքացի, ով, ըստ ԶԼՄ-ների տեղեկության, ներկա պահին կարող է գտնվել Իրաքում:
Իտալիայի կարաբիներները մեծ քանակությամբ աղբյուրներ մուտք գործելու իրավունք են ստացել, այդ թվում՝ լուսանկարներ և երկու կասկածյալների շփման ապակոդավորումը տեսնելու հնարավորություն:









































