Իրանա-իրաքյան 1980-1988թթ. պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 200.000 իրանցի: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի տվյալներ հրապարակել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոնգրեսում՝ այդ պատերազմում ընկածների Հիշատակի օրվան նվիրված ելույթում:
«Ավելի քան 200.000 իրանցի է զոհվել պատերազմում, որը սկսվել է 1980թ. և տևել է 8 տարի»,- ասել է Իրանի նախագահը:
1980թ. սեպտեմբերին սկսված իրանա-իրաքյան պատերազմը վերջացել է 1988թ. օգոստոսին: Երկու կողմերից զոհերի մասին ստույգ տվյալներ ավելի վաղ չեն նշվել: Բերվել են միայն փորձագետների և քաղաքագետների առանձին գնահատականներ, որոնք նշել են 500.000-ից մինչև 1,5 մլն զոհերի թիվ երկու կողմերից:






































