Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ

Հայկական շախմատը սերնդափոխության հետ կապված խնդիրներ չունի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությանը Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել մրցաշարի կազմակերպմանը և դրանում Լևոն Արոնյանի մասնակցությանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն որոշվել է մրցաշարն անցկացնել Մոսկվայում, որտեղ շախմատի հանրահռչակման համար ավելի լայն հնարավորություններ կան: «Սա մեզ համար ոչ միայն հնարավորություն է, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ և մրցի Մագնուս Կարլսենի հետ, այլ նաև շախմատի պրոպոգանդայի լայն հնարավորություն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ն շատ մեծ ջանքեր են ներդրել և այսպիսի հոյակապ պայմաններ ստեղծելով հավակնորդների համար` կարծում եմ, իրոք, փայլուն գործ են կատարել»,- նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` մրցաշարում շախմատի մեծ վարպետների առաջին քայլերը վկայում են, որ այն լինելու է շատ լարված: «Բոլորը շատ զգույշ են խաղում: Ես շախմատի մեկնաբան չեմ, բայց տեսնում եմ, որ շատ զգույշ են խաղում: Լարված մրցաշար է լինելու, որովհետև, իրոք, շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ շատ մեծ են»,- նկատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Անդրադառնալով մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու: Իհարկե, շախմատի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հավակնորդը, չօգտագործելով լավագույն հնարավորությունը, հետո հասնում է մեծ բարձունքների, բայց ավելի շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ պահին ուժեղ հավակնորդն օգտագործում է հնարավորությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ` պատասխանատվության մեծ զգացումը: «Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և կարծում եմ, որ, ուրիշների դերը բնավ չնսեմացնելով, այս հաջողությունների մեջ Լևոնի վաստակը շատ մեծ է»,- նշել է նախագահը: Այս համատեքստում նախագահն առանձնացրել է Լևոն Արոնյանի վստահ խաղը: «Նա թիմի առաջնորդն է, թիմի լիդերն է, և բոլորը նայում, տեսնում են թե առաջին, գլխավոր տախտակի վրա ով է մրցում և ինչպես է մրցում, և դա մնացածներին ակնհայտորեն տրամադրում է: Նրան ք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի արդյունքը: Շատ կարևոր է, որ միշտ իր մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել, և միգուցե նաև ինչ-որ պահերի այդ զգացողությունը նրան խանգարել է: Երեկ ես թեթև, շատ կարճ զրույց եմ ունեցել Լևոնի հետ և ասել եմ, որ անշուշտ մենք ուզում ենք, որ նա հաղթի, սակայն անգամ հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակն ընդհանրապես հայկական շախմատի զարգացման գործում: Նա ազատ է իր ստեղծագործության մեջ, իսկ դա ստեղծագործություն է, շատ մեծ ստեղծագործություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս պետք է ապահովել սերնդափոխության բնականոն ընթացքը, որպեսզի հետագայում երիտասարդ շախմատիստներն արժանի փոխարինողներ լինեն», – հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշել է, որ այդ խնդիրը շատ ակտուալ չէ, որովհետև և Լևոն Արոնյանը, և Գաբրիել Սարգսյանը դեռևս այն տարիքում չեն խոսելու համար այն մասին, որ նրանք պետք է մոտ ապագայում իրենց տեղը զիջեն ուրիշներին:

«Իսկ առաջատարների խաղից, ինչպես հասկանում եք, շատ մեծ բան է կախված: Բայց, այնուհանդերձ, Վլադիմիր Հակոբյանն, ով ևս շատ մեծ վաստակ ունի հայկական շախմատի զարգացման գործում, արդեն հասել է մի տարիքային եզրագծի, որ այլևս դժվար է ամեն մրցաշարում հաջողության հասնել: Ընդհանրապես, շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան երբեք շախմատի պատմության մեջ չի եղել: Պարզ է, որ դա ստիպում է մեզ մտածել սերնդափոխության, երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ շատ մեծ բարդություն չկա, որովհետև հավաքականը ձևավորելիս մենք ղեկավարվում ենք չափանիշներով. ունե՞ս վարկանիշ, ունե՞ս խաղի որակ, ուրեմն դու պետք է լինես հավաքականում: Մեկ բացառություն ունենք, որ հավաքականում, չորսին գումարած, ներգրավում ենք նաև Հայաստանի չեմպիոնին: Բայց Հայաստանի առաջնությունն այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, և այնտեղ հաղթելն էլ այնքան հեշտ չէ: Այսինքն, մենք հավաքականը ձևավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, որը, մի կողմից, բոլոր շախմատիստներին համոզում է, որ մենք այն ձևավորում ենք արդարության սկզբունքով, մյուս կողմից՝ մենք սուբյեկտիվ մոտեցում ուղղակի չենք ցուցաբերում: Այս առումով, համենայնդեպս վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ մենք ունենք արժանի փոխարինողներ: Իհարկե, միանշանակ որևէ մեկին չվիրավորելով, կարող եմ ասել, որ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լևոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում. փոխարինողը մեկ տարի հետո կարող է ի հայտ գալ, կամ՝ իմ տեսակետն օբյեկտիվ է, բայց օբյեկտիվ՝ այսօրվա համար: Մեկ տարի հետո կարող է այլ կարծիք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մենք ունենք փայլուն երիտասարդներ, բայց կա մեկ հանգամանք. այդ երիտասարդները, իրենց բնատուր տաղանդից ու իրենց այսօրվա որակից բացի, պետք է ունենան շատ մեծ նվիրում:

«Այսօր շախմատը դարձել է մի մարզաձև, կամ՝ արվեստի մի տեսակ, որը պահանջում է շատ տաժանակիր աշխատանք: Ահա այդ աշխատասիրությունը պետք է լինի: Մենք ունենք 5-6 երիտասարդներ, գրեթե՝ երեխաներ, պատանիներ, ովքեր աշխատասիրություն ունենալու դեպքում կարող են հասնել շատ մեծ բարձունքների: Այսօր մենք ունենք աշխարհում գրոսմայստերների ամենամեծ քանակը՝ բնակչության թվի համեմատ: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»,- եզրափակել է Հանրապետության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում