Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Պետությունը սրտի վիրահատության ծառայությունները կկազմակերպի ըստ չափորոշիչների

Հանրապետության առաջատար սրտաբանների և գլխավոր մասնագետի, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնագիտական խմբի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա մշակված չափորոշիչները միտում ունեն կարգավորելու սրտի վիրահատությունների հետ կապված հիմնախնդիրներն ու փոխհարաբերությունները։

Փաստաթղթում մանրամասն ներկայացված են շահառուների բոլոր խմբերը, իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները, ինչպես նաև սրտի վիրահատության ուղեգրման, հերթագրման, անհետաձգելի դեպքերի հետ կապված կարգավորումները։

Քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ են հնչել փոխհարաբերությունների և չափորոշիչների առավել հստակեցման ուղղությամբ։

Արմեն Մուրադյանը հանձնարարել է առավել խորությամբ վերլուծել ուղեգրման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ինչպես նաև սրտի վիրահատությունների բացարձակ և հարաբերական ցուցումների հետ կապված հարցերը, միաժամանակ, հաշվի առնելով նաև կատարված առաջարկությունները, լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել հաստատման՝ որպես ՀՀ առողջապահության նախարարի հրաման։

Խնդիր է դրվել բոլոր չափորոշիչներն առավելագույնս հստակեցնել` հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, ինչպես նաև մասնագետների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում