Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք երբեք չենք հանձնվել: Առաջին իսկ րոպեից մենք կփորձենք դառնալ գոլի հեղինակ:
Անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է «Լիվերպուլ»-ին 3:0 հաշվով, այդ իսկ պատճառով մենք հիմա այդքան էլ լարված չենք:
Երկրպագուների աջակցության շնորհիվ կարող ենք հրաշքներ գործել»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին:










































