Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Տուրեն վնասվածք ունի: Նա խաղից դուրս է: Տեսնենք, թե նա ինչպես իրեն կզգա մեկ շաբաթից: Չգիտեմ, թե նա երբ կկարողանա խաղադաշտ դուրս գալ:
Նասրին, Դելֆը և Դե Բրույնեն շարք կվերադառնան հավաքականների հետ մարզումներ և հանդիպումներ անցկացնելուց հետո»,- հայտարարել է Պելեգրինին:







































