Կենդանիների պաշտպանության РЕТА կազմակերպության ներկայացուցիչները ձգտում են այնպես անել, որ մարդկությունը հրաժարվի իրենց նպատակների համար կենդանիներին օգտագործելուց: Այս մասին գրում է starslife.ru-ն:
РЕТА-ն նաև հետևում է, որ հնարավորինս քիչ հայտնի անձինք կրեն «բնական» իրեր:
Օրերս նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Բրիտանիայի արքայական ընտանիքի ներկայացուցիչ Քեյթ Միդլթոնը:
Հրապարակված լուսանկարներում, որտեղ Միդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի և երեխաների հետ հանգստանում է Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում, կենդանիների պաշտպանները տեսել են Alexski ֆիրմայի մորթե ձեռնոցներ, որոնք պատրաստված են կաշվից և պարկամկան բնական մորթուց: Ձեռնոցներն արժեն 420 դոլար:
PETA-ի բրիտանական ներկայացուցչության տնօրենն արդեն պաշտոնական հայտարարություն է արել. «Եթե ձեռնոցներն իսկապես բնական մորթուց են պատրաստված, մենք կկապվենք Քեյթի հետ: Նա հավանաբար չգիտի, որ պարկամկները, որոնց սպանում են հանուն մորթու, հաճախ ընկնում են պողպատի ծուղակները, որոնք ջարդում են ոսկորները: Եթե կենդանին անմիջապես չի սատկում, ստիպված է լինում մի քանի օր տառապել սարսափելի վնասվածքից, մինչև ի վերջո սատկում է սովից, ծարավից կամ արյան կորստից: Որոշ առանձնյակներ, հատկապես էգեր, հուսահատ կերպով ձգտում են վերադառնալ իրենց սերնդի մոտ: Դրա համար նրանք նույնիսկ կարող են կրծել իրենց վերջույթները»:








































