Նորվեգական Opera Software ընկերությունը մշակողների համար թողարկել է գովազդների արգելափակման ներբեռնմամբ դիտարկիչի նոր տարբերակ: Նոր գործառույթը թույլ է տալիս գործնականում կրկնապատկել վեբէջի բեռնման արագությունը՝ սովորական ռեժիմով աշխատանքի համեմատ: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Opera-ի տվյալներով՝ 66 հանրահայտ կայքերի բեռնման արագության համեմատ՝ իրենց դիտարկիչը վեբկայքը ամբողջությամբ բացում է միջինը 5.3 վայրկյանում՝ այն դեպքում, երբ Chrome-ը և Firefox-ը՝ համապատասխանաբար 6.4 և 7.7 վայրկյաններում: Microsoft Edge-ը դա կատարում է 10 վայրկյանում:
Ի տարբերություն սովորական տարբերակի՝ մշակողների համար Opera-ն նորացվում է շատ հաճախ՝ շաբաթական մի քանի անգամ, և թույլ է տալիս փորձարկել նոր գործառույթներ:














































