ԴԱԻՇ կազմակերպությունը թմրանյութերի շրջանառությունից տարեկան ստանում է մի քանի հարյուր մլն դոլար եկամուտ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Թմրամիջոցների շրջանառության վերահսկման հարցերով դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին։
Նա նշել է, որ դա իրենց գնահատականն է, քանի որ ԴԱԻՇ-ը հաշվետու չէ իրենց առաջ։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ահաբեկչական կազմակերպությունների եկամուտները շատ մեծ են, քանի որ ինքնահռչակ քրեական խմբավորումների վերահսկած տարածքով է անցնում թմրանյութերի շատ հզոր և ինտենսիվ հոսքը։







































