Թուրքիան հրապարակել է երկրում գտնվող սիրիացի փախստականների հստակ թիվը։ Վերջին տվյալներով՝ երկրում ապաստան է գտել 2.733.784 սիրիացի, ընդ որում՝ 26 ժամանակավոր կենտրոններում ապաստան է գտել 282.815 մարդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը իր թվիթերյան միկրոբլոգում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ բացելով դռները սիրիացի եղբայրների համար՝ Թուրքիան ողջ աշխարհին ցույց է տվել զորակցությունը սիրիացի ժողովրդին։








































