ԵՄ-ում քաղաքական գործիչներն անհանգստացած են Թուրքիայի պահանջներով, որոնք առաջադրվել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հետ կապված, գրում է Financial Times-ը:
Անկարան Շենգենյան գոտու հետ առանց արտոնագրային ռեժիմ է նախատեսում, որը պետք է հաստատվի ապօրինի միգրացիայի դեմ պայքարում:
Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան նշել է, որ այդ դրությունը «վատ կավարտվի, իսկ բացասական հետևանքները կառնչվեն ոչ միայն միգրացիոն գործարքին»:
Նշվում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները վրդովված են: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտահոգվում է աջակողմյան ուժերի արձագանքից: Գերմանիայում այդ որոշմանը դեմ են իշխող կոալցիայում ներառված կուսակցությունները:
Անհանգստություն է նկատվում նաև Եվրախորհրդարանում, որը պետք է հաստատի առանց արտոնագրային ռեժիմը: «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է այդ ուղու վրա «լուրջ խոչընդոտների մասին»:
Բրյուսելը պնդում է, որ արտոնագրային ռեժիմի օրինականացման համար Անկարան պետք է համապատասխանի 72 չափանիշների, որոնցից կաատրված է միայն կեսը:











































