ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր հաղթանակի դեպքում խոստանում է կարճ ժամանակում ԱՄՆ-ին վերադարձնել այն կապիտալը, որը ամերիկյան ընկերությունների կողմից արտասահման է հանվել բարձր հարկերի պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
«Նախ մենք պետք է ընկերությունները պահենք այս երկրում: Շատերը հեռանում են, և ես մտածում եմ, որ ամեն ինչ ավելի վատ է, քան հաղորդում են… Նրանք հեռանում են մի շարք պատճառներով, այդ թվում՝ բարձր հարկերի: Մենք աշխարհի ամենաբարձր հարկում ունեցող երկիրն ենք»,- ասել է նա CNBC հեռուստաեթերում:
Քաղաքական գործչի գնահատմամբ` այդ ձևով երկրից հանվել է 2.5 տրիլիոն դոլարի կապիտալ: «Դեմոկրատները և հանրապետականները համաձայն են, բոլորը համաձայն են, որ այդ հարցը կարելի է լուծել 3 տարում: Ես դա կարող եմ լուծել 15 րոպեում` խորհրդակցություն կազմակերպելով»,- հավատացրել է Թրամփը:








































