Jaguar ընկերությունը ներկայացրել է իր առաջին F-PACE արտաճանապարհային մեքենայի գովազդային հոլովակը, որում չարագործին մարմնավորում է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը՝ փոխանցում է Creativity-ն։
Տեսանյութը շարունակում է Jaguar-ի «Բրիտանացի չարագործները» գովազդային արշավը, որտեղ արդեն մասնակցել են Թոմ Հիդլսթոնը, Մարկ Սթրոնգը և Բեն Քինգսլին։ Այն նկարահանել է ռեժիսոր Թոմ Հուփերը ամերիկյան Spark44 գործակալության պատվերով։
Հոլովակում երիտասարդն ընթանում է F-PACE-ով լեռնային ճանապարհով դեպի գաղտնի ապաստարան, որը հիշեցնում է 1960-ականներին Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից չարագործների շտաբ-բնակարանները։ Նրա ուղևորության նպատակն է «տիրոջ» հետ հանդիպումը, ում մարմնավորում է Հոքինգը։










































