Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Գլոբալ 4-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ տրանսպորտային միջանցքներն ուժեղացնում են Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը:
«Ադրբեջանը ստեղծում է տրանսպորտային ցանց։ Ադրբեջանը ունի աշխարհագրական կարևոր դիրք, դա հնարավորություն է տալիս զարգացնելու տրանսպորտային ենթակառուցվածքը։ Իր աշխատանքներն է սկսել Արևելք-Արևմուտք միջանցքը։
Հավատում ենք, որ հաջորդ տարի կգործարկվի «Բաքու-Թբիլիսիճ-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին։ Մենք ձգտում ենք ստեղծել միասնական տրանսպորտային գիծ։ Մեկ այլ կարևոր տրանսպորտային միջանցք է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։
Տրանսպորտային այդ միջանցքներն ուժեղացնում են Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը, ծառայում են մեր զարգացմանը»,- ասել է նա։
Սրանից առաջ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԲԹԿ-ով գնացնքները կսկսեն երթևեկել այս տարեվերջին։







































