Friday, 03 05 2024
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Խախտումը չարձանագրելու համար ոստիկանները կաշառք են պահանջել քաղաքացուց

Շիրակի մարզի ավագ դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պազվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը` 00:10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են քաղաքացի Գեղամ Ն.-ի կողմից վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հայհոյել և քաշքշել է վերջինիս ու հեռացել: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, նույն օրը` ավելի ուշ, Գեղամ Ն.-ն վերադարձել է և բռունցքով հարվածել ոստիկանի դեմքին, որից հետո ոստիկանության ծառայող Ջ. Գ.-ն գործընկերոջ հետ միասին նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունոմ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 258-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Գեղամ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այնուհետև մեղադրյալ Գեղամ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցով իր ավտոմեքենայով երթևեկելիս ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան կանգնեցնելու ազդանշան են տվել, որից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողն իրեն մեղադրել է ալկոհոլային հարբածության վիճակում մեքենան վարելու մեջ և այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել է 30 հազար ՀՀ դրամ կաշառք, սակայն մերժում ստանալով, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել և բռնություն կիրառել իր նկատմամբ:

Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք պահանջելու և Գեղամ Ն.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում