ԱՄՆ ավիացիան հարվածներ է հասցրել իրաքյան Մոսուլ քաղաքից ոչ հեռու ԴԱԻՇ խմբավորմանը պատկանող օբյեկտներին։ Այդ օբյեկտներում ենթադրաբար քիմիական զենք է արտադրվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ներկայում հայտնի չէ՝ որքանո՞վ են հաջող անցել հարվածները։ Նշվում է, որ ամերիկացի զինվորականների կողմից ձերբակալված ԴԱԻՇ-ի գրոհայիններից մեկը կիսվել է կարևոր տեղեկատվությամբ, որն էլ թույլ է տվել ավիահարվածներ իրականացնել։ Հավանական վտանգավոր քիմիական նյութը իպրիտն է, որի մշակման մեջ արդեն բազմիցս մեղադրվել են ահաբեկիչները։











































