ԱՄՆ նախագահական ընտրարշավի առաջատարներ՝ հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը Ֆլորիդա և Օհայո նահանգներում գլխավորում են վարկանիշը, որտեղ մարտի 15-ին կանցկացվեն նախնական կուսակցական ընտրություններ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն CNN/ORC հարցումների՝ Ֆլորիդայում Թրամփին աջակցում է ընտրողների 40%-ը, իսկ նրա մրցակիցներից Մարկո Ռուբիոյին՝ 24%-ը, սենատոր Թեդ Քրուզին՝ 19%-ը և Ջոն Քեյսիքին՝ 5%-ը:
Դեմոկրատների շարքում Քլինթոնին աջակցում է 61%-ը, իսկ նրա կուսակից Բեռնի Սանդերսին՝ 34%-ը:
Օհայո նահանգում հանրապետականների շարքում դարձյալ առաջատարը Թրամփն է՝ ձայների 41%-ով, Քեյսիքը ունի 35% ձայն, Քրուզը՝ 15%, իսկ Ռուբիոն՝ 7%:
Օհայոյում Քլինթոնին աջակցում է 63%-ը, իսկ Սանդերսին՝ 33%-ը:











































