Ամերիկան մտադիր է աջակցել Իսրայելի որակական և քանակական ռազմական գերակայությանը բոլոր հավանական հակառակորդների նկատմամբ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին:
Երուսաղեմ նրա այցը, որտեղ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, տեղի է ունենում առաջիկա տասնամյակի ընթացքում Իսրայելին ամերիկյան ռազմական օգնության շարունակության վերաբերյալ բանակցությունների թեժ պահին:
«Մենք հակված ենք այն բանին, որ երաշխավորենք Իսրայելին իրեն բոլոր լուրջ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հնարավորությունը, աջակցել նրա որակական գերակայությանը դրա համար անհրաժեշտ քանակություններում»,- ասել է Բայդենը:






































