Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր ավարտվել է անվտանգության ուժերի կողմից Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանում իրականացված հատուկ գործողությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։
Այն դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 16.00-ից։ Չնայած դրան, շրջանում շարունակվելու են օպերատիվ-հետախուզական գործողությունները։ Ալան ընդգծել է, որ դա արվելու է քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Սուրի շրջանում հատուկ գործողությունը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին և տևել է 103 օր։







































