Գուս-Քրիքում (Հարավային Կալիֆոռնիա, ԱՄՆ) կրակից փրկված Ջեյք անունով շունը հրշեջ է դարձել, հայտնում է BuzzFeed-ը:
2014-ի ապրիլին հրշեջ Բիլ Լինդլերը նկատել է, որ հարևանների տունն այրվում է: Գործընկերների հետ նա մտել է շենք և գտել Ջեյքին:
Շունն ունեցել է երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ, տուժել է մարմնի 75%-ը: Լինդլերի խոսքերով՝ կենդանիների մեծ մասը նման դեպքում սովորաբար չի փրկվում:
Հարևանները հայտնել են, որ չեն կարող անասնաբույժի ծախսերը հոգալ, և Լինդլերը կենդանուն պահել է իրեն: Շունը նաև հաճախ հյուր է գնացել հրշեջ բաժին, որտեղ աշխատում է Լինդլերը:
Շունն «աշխատանքի է անցել» որպես հրշեջ, նրան նաև նշանակել են ստորաբաժանման խորհրդանիշ:







































