The Mashable-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Շանդուն նահանգում քառաթաթ ճուտիկի միսը տեղի իշխանությունների կողմից համարվել է պիտանի ուտելու համար։ Կենդանին ներկայումս գտնվում է տեղի ֆերմաներից մեկում։
Հաղորդվում է, որ անսովոր թռչնին փողոցում հայտնաբերել է ֆերմեր Ժու Ժենվուի դուստրը։ Ներկայումս ճուտիկը մոտ 1 ամսական է։ Չնայած հավելյալ վերջույթների առկայությանը՝ թռչունը բավական թեթև վազում է։ Սակայն իրավիճակը չի բարելավվում նրա հասակի աճի հարցում։ Նրա տերերը վստահ չեն, թե որքան երկար կարող է դեռ ապրել կենդանին։
Եթե ամեն դեպքում ընտանիքը որոշի ուտել այդ թռչնին, ապա նա ստիպված չի լինի կռվել նրա ոտքերի համար, ինչն Ասիայում համարվում է ավելի արժեքավոր, քան բուն միսը։








































