Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում փոքրակազմ տղամարդիկ ու գեր կանայք վաստակում են ավելի քիչ, քան բարձրահասակ տղամարդիկ ու բարեկազմ կանայք։ Այդ մասին է վկայել Էքստերյան համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքները։
Փորձագետները հետազոտել են 120.000 բրիտանացիների գենետիկ տվյալների, հասակի ու քաշի մասին տվյալները։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ բրիտանացի տղամարդիկ տարեկան 1500 ֆունտ սթերլինգ ավելի պակաս են վաստակում այն տղամարդկանց համեմատ, որոնք ունեն նույնպիսի որակներ, հմտություններ ու կրթություն, սակայն նրանց հասակը բարձր է 3 դյույմով (7.62 սանտիմետր)։
Նման իրավիճակ է նկատվել նաև կանանց շրջանում։ Ավելորդ քաշ (մոտ 6.4 կիլոգրամ) ունեցող կանայք վաստակում են տարեկան 1500 ֆունտ սթերլինգ ավելի պակաս։











































