Մոտ 200 մարդ այսօր կրկին ցույց են անցկացրել Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ, նրանք շենքի ուղղությամբ նետել են քարեր ու յոդի շշեր։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Կիևում ՌԴ դեսպանության մամլո քարտուղար Օլեգ Գրիշինը։
Ցուցարարներն արդեն 3-րդ օրն է՝ պիկետավորում են դեսպանատունը՝ պահանջելով ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակում, որը Ռուսաստանում մեղադրվում է ռուս լրագրողների սպանության համար։ Ցուցարարների հետ դեսպանության շենքի մոտ է Ռադայի «Բատկիվշչնա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն։








































