Crazy hair day-ը, որը թարգմանաբար նշանակում է «Խելագար մազերի օր», հիանալի, պարզապես ուրախանալու համար ստեղծված տոն է, որի ժամանակ դպրոցներն ու երեխաների հետ առնչություն ունեցող այլ հաստատությունները սիրով թույլ են տալիս երեխաներին (և նրանց ծնողներին) փոքր-ինչ ի ցույց դնել իրենց վայրի կողմը: Հաղորդում է boredpanda.com կայքը: Խելագար մազերի օրը երեխաներին խրախուսվում է գալ դպրոց ամենատարօրինակ և ստեղծարար սանրվածքներով, որ նրանք կարող են երբևէ պատկերացնել. թույլատրվում է օգտագործել մազերի գել, ներկ և անգամ խաղալիքներ:























































