«Սաութհեմփթոն»-ի 30-ամյա հարձակվող Գրացիանո Պելլեն մոտ է «Միլան» տեղափոխությանը:
«Ռոսսոներիներ»-ի ղեկավարությունը ցանկանում է առաջիկա մրցաշրջանում Պելլեին տեսնել «Սան Սիրո»-ում:
Ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում ներկայիս թիմի կազմում: Իտալական ակումբի ղեկավարները հաշվի են առնում նաև այն փաստը, որ անգլիական ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:







































