ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջական վիճակը վերջին 2 տարում բարելավվել է: ԱՄՆ առաջնորդը գտնվում է ֆիզիկական գերազանց վիճակում: Այս մասին են վկայում պետության ղեկավարի բուժհետազոտության արդյունքները՝ փոխանցում է Associated Press-ը:
Վերջին հետազոտությունից՝ 2014-ից հետո Օբամային հաջողվել է մեծացնել մկանային զանգվածը և նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ 213-188 համապատասխանաբար: 54-ամյա նախագահը կշռում է 175 ֆունտ (79.4 կգ)՝ 5 ֆունտով (2.2 կգ) պակաս, քան երկու տարի առաջ էր: Օբամայի հասակը 186 սմ է:











































