Լոնդոնում զինվորականի սպանության կասկածյալներից մեկը եղել է իսլամ ընդունած քրիստոնյա՝ գրում է The Times-ը:
Նախօրեին Լոնդոնի Վուլիչ շրջանում 2 տղամարդ դանակներով ու ատրճանակով զինված հարձակվել էին զինվորականի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»: Երեկ երեկոյան կասկածյալներին կալանավորել են: Նրանց անունները դեռևս չեն հաղորդվում:
Նույն երեկոյան Անգլիայի պաշտպանության լիգայի կողմնակիցները (EDL) հավաքվել էին հանցագործության վայրում՝ ասվում է The Evening Standard-ի նյութում:
«Նրանք կտրում էին մեր զինվորների գլուխները: Դա իսլամն է: Ահա թե ինչ ենք մենք տեսել այսօր»,- հայտարարել է EDL-ի ղեկավար Թոմ Ռոբինսոնը:
Մինչ այդ, ինչպես հաղորդում է Metro-ն, Facebook-ում սպանված զինվորականի պատվին բացված էջը հավաքել է արդեն 1 մլն like: