Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ փախստականների ներգաղթի խնդիրները չեն ստեղծել ոչ Հունաստանը, ոչ էլ Թուրքիան, հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր Էգեյան ծովի արևելյան մասի հունական բոլոր կղզիները գտնվում են աշխարհի ուշադրության կենտրոնում: Բոլորն հետևում են այն մարդկանց ճակատագրին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից, լավ կյանք գտնելու ակնկալիքով, սակայն զոհվում են ծովում: Մենք Ահմեդի հետ համաձայն ենք, որ այն ինչ տեղի է ունենում մեր ծովում, դա ամոթ է մեր արժեքների և մեր մշակույթի համար»,- ասել է Ցիպրասը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Հունաստանը և Թուրքիան չեն հանդիսանում այն խնդրի պատճառը, ինչին ներկայումս առճակատվում է Կենտրանական Եվրոպան, որտեղ մեր երկրներով ուղևորվել են տասնյակ հազարավոր փախստականներ և ներգաղթյալներ: Հունաստանը և Թուրքիան ընդունում են հազարավոր մարդկանց` Թուրքիայում նրանք միլիոնից շատ են: Հունաստանը ծայրահեղ ֆինանսական դժվարությունների պայմաններում ընդունել է տասնյակ հազարավոր մարդկանց»,- ավելացրել է Ցիպրասը:











































