ՄԱԿ-ը և Գերմանիայի կառավարությունն անհանգստացած են իրավիճակով Ուկրաինայում, նրանք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման կոչ են անում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի Բեռլինում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պաշտոնական ճաշից հետո:
«Մենք խոսեցինք կլիմայի փոփոխության, Ուկրաինայում իրավիճակի մասին, մեր անհանգստությունն արտահայտեցինք մարդկանց տառապանքների հետ կապված և Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտության կոչ արեցինք»,- ասել է Պան Գի Մունը:






































